30/09/2019 20:21
Չինական PetroChina-ն նավթի նոր հանքավայր է հայտնաբերել
Չինական PetroChina էներգահսկան, որը ազգային նավթային CNPC կորպորացիայի դուստր ձեռնարկությունն է, երկրի հյուսիս-արևմուտքում Օրդոս ավազանում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել՝ ավելի քան 1 մլրդ տոննա պաշարով, նշված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հանքավայրը հայտնաբերվել է Հանսու նահանգի Ցինյան շրջանի Ցինչեն գավառում:
Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում է 358 մլն տոննայի, իսկ ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա:
Սպասվում է, որ այս տարի հանքավայրից արդյունահանվելու է մոտ 640 հազար տոննա նավթ, իսկ հաջորդ տարի արդյունահանումը կկազմի մոտ 3 միլիոն տոննայի: