30/09/2019 19:08
Աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանը, Ռոբին Շուլկովսկին և Տիգրան Մանսուրյանը Երևանում հանդես կգան միասին
«Երևանյան հեռանկարներ»20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները` ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:
Առջևում հոբելյանական համերգներին են` հոկտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին:
Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի, Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները և թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի (Parker Quartet) և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: