01/10/2019 22:46
Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է. Երևանում կայացավ Փաշինյանի և Պուտինի հանդիպումը (Տեսանյութ)
Մեզ համար կարևոր են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք, ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը։ Շնորհակալ ենք ձեր պատրաստակամության, հարաբերություններին նման վերաբերմունքի և ընկալման համար։ Վստահ եմ, որ հարաբերությունները մեր երկրների միջև ավելի կամրապնդվեն։ Մենք այդպես ենք տրամադրված», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, որ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում և Սինգապուրի և Իրանի հետ համաձայնագրերի ստորագրումը հիշարժան փաստ է։
«Ես գոհ եմ, որ Միությունում մեր նախագահությունն այսպիսին ստացվեց, սակայն սա վերջը չէ։ Դեռ ժամանակ կա և մենք կկարողանանք էլի հաջողություններ գրանցել», - ասաց Փաշինյանը։
Իր հերթին Ռուսաստանի նախագահը վերահաստատեց հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը:
«Դրանք ամուր են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ», - ասաց Պուտինը:
Նա շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար:
«Դրանք իսկապես լավն են՝ նաև երրորդ երկրների մեր գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները: Դուք այն անձն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել այսպիսի արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ոչ միայն Ձեզ շնորհավորում եմ, այլ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել», - ասաց Պուտինը: