01/10/2019 11:01
Facebook-ն ու WhatsApp-ը տեղեկություն են փոխանցելու բրիտանական ոստիկանությանը
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը համաձայնագիր են կնքելու, որը որոշակի պարտավորություններ է սահմանում Facebook և WhatsApp սոցկայքերի համար: Այժմ սոցցանցերը պետք է հասանելիություն տան բրիտանական ոստիկանությանը ծածկագրված հաղորդագրություններին:
Այսպես, արդեն հոկտեմբերին համաձայնագիրը պետք է կնքվի, հայտնում է Bloomberg-ը:
Դա թույլ կտա բրիտանացի իրավապահներին տեղեկություններ ստանալ հատուկ ծանրության հանցագործությունների մասին:
ԱՄՆ-ն, սակայն, այդ տեղեկությունից օգտվել չի կարողանա Բացառություն են կազմում միայն այն քրեական գործերը, որոնց համար պատիժ է սահմանվում մահապատիժը: