01/10/2019 14:34
Կրկնակի ուրախ ենք, քանի որ ԵԱՏՄ նիստին մասնակցելու են Իրանի և Սինգապուրի առաջնորդները. Նիկոլ Փաշինյան
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը:
«Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Ուրախ ենք ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ Հայաաստանը միտված է ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի:
«Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում», - ասաց ՀՀ վարչապետը: