01/10/2019 16:51
Մենք երախտապարտ ենք Հայաստանին. Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում հայկական կողմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ ընդունելության համար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք երախտապարտ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար», - ասաց նա:
Լուկաշենկոն հիշեցրեց՝ 2019թ.-ի առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթում Փաշինյանը նշել էր երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:
«Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար կարևոր է նաև Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը: Իրանն ու Սինգապուրը մեզ համար շատ նշանակալից գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի աճի պոտենցիալն ահռելի է», - ասաց Բելառուսի նախագահը: