01/10/2019 15:04
Սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ. ՎԵՏՕ շարժման անդամ
«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակցիներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստակների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՎԵՏՕ շարժման անդամ Աննա Հակոբյանը։
«Արդյոք սա բավարար հիմք չէ՞՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:
Իմ գնահատմամբ՝ բավարար է», - գրել է ՎԵՏՕ շարժման անդամը։