01/10/2019 19:19
Հոնգկոնգի խորհրդարանը շտապ կարգով տարհանվում է
Հոնգկոնգի Օրենսդիր ժողովի քարտուղարությունը հայտարարել է անձնակազմի անհապաղ տարհանման մասին՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով։
«Օրենսդիր ժողովի քարտուղարությունը կարմիր նախազգուշացում է հայտարարել հոկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով 15:55-ին: Ամբողջ անձնակազմից պահանջվում է անվտանգ պայմաններում անհապաղ տարհանվել Օրենսդիր ժողովի համալիրից», - ասված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ: