01/10/2019 16:41
Հայաստանն առանձհատուկ կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն առանձհատուկ կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասաց ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերը: Դրանց հետագա իրականացումը մեզ համար առաջնային է` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում: Օգտվելով նրանից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Ռոհանին, ես ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կծառայի որպես կատալիզատոր մեր փոխադարձ առևտրի հետագա զարգացման համար: Դա դրական կազդի մեր երկրների տնտեսական վիճակի վրա՝ հավելյալ արժեքի նոր շղթաների լրացնման և ստեղծման հաշվին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սինգապուրի հետ բանակցություններն ավարտվել են ու այսօր կստորագրվի ԵԱՏՄ-ի, նրա անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
«Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ սույն պայմանագրի իրականացումը բարենպաստ միջավայր կստեղծի փոխշահավետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, բիզնեսի ծախսերի իջեցման և համագործակցության տնտեսական արդյունավետության բարձրացման համար», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Սերբիայի հետ բանակցություններն ավարտվել են, և շուտով նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագիր ազատ առևտրի մասին:
«Մենք նպատակ ունենք արդյունավետ ավարտին հասցնենք նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցություններն, ինչն առավելություններ կընձեռի մեր միավորմանն, այդ թվում՝ դարձնելով այն նաև ներդրումների ներգրավման կենտրոն», - ասաց նա:
ՀՀ վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանը կշարունակի բոլոր ջանքերը ներդնել ինտեգրման և համագործակցության խորացման ուղղությամբ: