01/10/2019 19:41
Լեհաստանում անբարենպաստ եղանակի պատճառով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ
Լեհաստանում անցած մեկ օրում մեկ մարդ է մահացել, ևս 18-ը վնասվածքներ են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով, հայտնել է երկրի Պետական հրշեջ պահպանությունը:
Նախօրեին՝ օրվա երկրորդ կեսին, երկրի զգալի մասում մոլեգնել են փոթորիկներ, որոնք ուղեկցվել են անձրևներով: Տարերքը վնաս է հասցրել մոտ 400 շենքի, այդ թվում՝ մոտավորապես 200 բնակելի տների:
«Մեկ մարդ մահացել է, 18-ը՝ վնասվածքներ ստացել: Վիրավորներից հինգը հրշեջներ են, որոնք օգնություն էին ցուցաբերում բնակչությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Փոթորկի հետևանքները վերացնում են նաև էներգետիկները: Երեքշաբթի առավոտյան առանց էլեկտրականության շարունակում էր մնալ 27 հազար տուն։