01/10/2019 14:11
Ի՞նչ հարց տվեց վրացական հեռուստաընկերության լրագրողը Պուտինին Երևանում (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն ունեցավ միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:
Վերջինս ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվեց՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից»:
«Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», - արձագանքեց Վլադիմիր Պուտինը:
Լրագրողը կոնկրետացրեց հարցը՝ «ե՞րբ», ինչին ՌԴ նախագահը պատասխանեց.
«Երբ մենք նման որոշում կկայացնենք»։