01/10/2019 18:42
ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը շատ կարևոր էր մեզ համար. Սինգապուրի վարչապետ
ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը շատ կարևոր էր մեզ համար, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց Սիգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:
«Սինգապուրի համագործակցությունն այլ երկրների հետ հիմնվում է փոխադարձ հարգանքի, գործընկերության և այն գիտակցության վրա, որ փոխգործակցությունը հարստացնում է բոլոր կողմերին: Այսօր մենք համաձայնագիր ստորագրեցինք ազատ առևտրի մասին, ինչը շատ կարևոր է մեր հարաբերությունների համար», - ասաց նա:
Լի Սյեն Լունի խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի երկրների տնտեսական զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ համաձայնագրին կհաջորդեն ավելի լայն համագործակցության համաձայնագրեր: