01/10/2019 18:19
Մեզ հաջողվել է համաձայնեցնել ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը. Տիգրան Սարգսյան
Այսօր մեզ հաջողվել է համաձայնեցնել ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, և կարևորն այն է, որ այդ հայեցակարգը մշակել են ԵԱՏՄ անդամ հինգ երկրների կենտրոնական բանկերն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված հայեցակարգի հիման վրա կմշակվեն իմպլեմենտացիայի ճանապարհային քարտեզներ՝ հեռանկարում ունենալով այն գաղափարը, որ 2025 թվականին գործարկվեն ԵԱՏՄ շուկաներում ֆինանասական բոլոր ծառայությունների ազատությունները։
«Երեկ կայացել է նաև ԵԱՏՀ խորհրդի նիստը, որին մասնակցել են փոխվարչապետերը։ Հիմնական և արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետերի մակարդակով, խոչընդոտների, այսօր գոյություն ունեցող սահմանափակումների չեղարկումն է։ Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Խորհրդի մեր բոլոր նիստերը սկսվելու են հենց գոյություն ունեցող խնդիրների քննարկումից, որոնք թույլ չեն տալիս, որ ընդհանուր շուկաները գործեն ամբողջ թափով», - նշեց Տիգրան Սարգսյանը։