01/10/2019 19:14
Յուրի Գոցանյուկը դարձել է Ղրիմի վարչապետ
Ղրիմի խորհրդարանը Յուրի Գոցանյուկին նշանակել է Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում, հայտնում է «Kryminform»-ը:
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է խորհրդարանի նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին:
Այսպիսով, առաջին անգամ Ղրիմի վարչապետի և Ղրիմի ղեկավարի պաշտոններն առանձնացվել են (նախկինում այդ պաշտոնները համատեղում էր Սերգեյ Աքսյոնովը):