01/10/2019 20:20
Վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորն է պոկվել Անտարկտիդայից
Անտարկտիդայում ձևավորվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը՝ մոտ 315 միլիարդ տոննա ռեկորդային քաշով: Այն զբաղեցնում է 1636 քառակուսի կիլոմետր տարածք, հայտնում է BBC-ն:
«Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ սառցաբեկորը, որը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 քառակուսի կիլոմետր տարածք: Այն շոտլանդական Սկայ կղզու չափ ունի: Այսբերգը սացել է D28 անվանումը», - ասվում է հաղորդագրության մեջ:
D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները բավականին հաճախ են պոկվում:
Գիտնականներն ուշադիր հետևում են հսկայական սառցաբեկորի շարժմանը, այդ թվում՝ արբանյակների միջոցով, քանի որ այն կարող է իրական սպառնալիք ստեղծել նավագնացության համար: