01/10/2019 12:56
Ուկրաինայում ավելի քան 100 բնակավայր մնացել է առանց էլեկտրամատակարարման վատ եղանակի պատճառով
Ուկրաինայում հինգ շրջաններում ավելի քան 100 բնակավայր մնացել է առանց էլեկտրամատակարարման՝ վատ եղանակի պատճառով, ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման պետական ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Լվովի շրջանում 55 բնակավայր մնացել է առանց հոսանքի, Տերնոպոլում`18, Վոլինում` 12, Կիևում`9-ը և Ժիտոմիրում` ութ:
Էլեկտրամատակարարման վերականգմանը մասնակցում են շրջանային մասնագետները: