01/10/2019 13:47
Կատալոնիայում անկախության կողմակիցները հանրաքվեի տարեդարձին հանրահավաք են անցկացնելու
Կատալոնիայի անկախության կողմնակիցները երեքշաբթի սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում, հայտնել է El Periodico թերթը:
Հաղորդվում է, որ մոտ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում, թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ և շրջում են աղբարկղերը: Առայժմ բողոքի ակցիաների մասնակիցները ճանապարհներ չեն փակել Կատալոնիայում:
Օրվա ընթացքում ամբողջ շրջանում սպասվում են բազմաթիվ ցույցեր, ինչի կապակցությամբ ինքնավարությունում ուժեղացված է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը: Տեղական ժամանակով ժամը 19-ին (Երևանի ժամանակով 21:00-ին) Բարսելոնայի կենտրոնում նախատեսված է խոշոր ցույց: