02/10/2019 10:13
«Հրապարակ». «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած Բելառուսի օդիոզ նախագահ Ա. Լուկաշենկոն այս անգամ Հայաստան է ժամանել առանց որդու, սակայն դա նրան չխանգարեց օդիոզ անկեղծությամբ մտքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի հասցեին ժամանակ առաջ էլ էր որոշ օդիոզ մտքեր հայտնել:
Հիշեցնենք, որ Բատկան ամռանը ոչ միայն ջերմ շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, այլև Քոչարյանի՝ կալաքից ազատման ժամանակահատվածում մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ: Սակայն Հայաստանը Բատկայի համար նախևառաջ Գագիկ Ծառուկյանն է, որի մոտ էլ նախորդ օրը հյուրընկալվել, գիշերել է նա։
«Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին», - ասաց մեր աղբյուրը: Ուրիշ ո՞վ էր ներկա։ «Երկուսով էին», - ասաց Ծառուկյանին մերձ աղբյուրը»: