02/10/2019 13:11
Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն ԲՀԿ դիրքորոշումը՝ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ. Լիլիթ Մակունց
ԲՀԿ-ն չի ասում, որ կողմ կամ դեմ է քվեարկելու ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:
«Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: ԲՀԿ-ն ոչ թե ասում է, որ դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը», - ասաց Մակունցը:
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ տիրույթում է, հետևաբար ԲՀԿ-ն որոշել է չքվեարկել նախագծին: