02/10/2019 21:38
Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, որի իրավունքը չունի. Հրայր Թովմասյան
Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
«Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստերին: Նա իրավունք չունի չմասնակցելու, որովհետև ՍԴ մասին օրենքով գրված է՝ դատավորները պարտավոր են մասնակցել ՍԴ նիստին», - նշեց նա:
Արդյոք դա քաղաքական նպատակահարմարության հա՞րց է, և Գրիգորյանը չի ընդունում դատարանի գործող մնացած կազմը՝ Թովմասյանն ասաց.
«Չեմ կարող ասել, առիթ կունենաք՝ իրեն հարցրեք»: