02/10/2019 11:30
Բելառուսի նախագահը մեր տանը չի գիշերել. Գագիկ Ծառուկյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և նման թեմաներ չենք քննարկել։ Միայն ներդրումների, տնտեսության զարգացման համար ենք հանդիպել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ գիշերել է իր տանը, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել, նա իմ ընկերն է։ Գիշերել է ընդունելությունների տանը»։
Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Լուկաշենկոն գիշերել է ԲՀԿ ղեկավարի տանը։ «Այգուն կից հյուրատանը նստեցին, ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին», - գրել էր թերթը։