02/10/2019 12:19
Մահացել է «Միմինոյի» և «Կին-ձա-ձայի» երաժշտությունների հեղինակը
Կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո Թբիլիսիում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին, հայտնել է «Ինտերպրեսսնյուս» գործակալությունը:
«84 տարեկանում վախճանվել է կոմպոզիտոր Գիա Կանչելին: Վերջին ժամանակներս Կանչելին հիվանդ էր: Նա բուժում էր ստանում Թբիլիսիում, Սրտաբանության և անգիոլոգիայի իսրայելա-վրացական կենտրոնում», - ասված է հաղորդագրության մեջ:
Կանչելին տասնյակ խորհրդային կինոֆիլմերի երաժշտության հեղինակ է, ներառյալ այնպիսի հայտնի կինոնկարների, ինչպիսիք են «Միմինոն» (1977 թ.) և «Կին-ձա-ձան» (1986 թ.):