02/10/2019 19:41
Իրանը կշարունակի կրճատել միջուկային պարտավորությունները. Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չորեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի կրճատել իր միջուկային գործարքի պարտավորությունները մինչև հասնի «ցանկալի արդյունքի»:
«Միջուկային խնդրի վերաբերյալ մենք շարունակելու ենք կրճատել պարտավորությունները (կատարումը), մենք պետք է շարունակենք (այս գործընթացը - խմբ.) ամենայն լրջությամբ... մինչև հասնենք ցանկալի արդյունքի», - ասել է Խամենեին:
Իրանի Գերագույն առաջնորդն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության հետ հանդիպմանը նշել է Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ քաղաքականության ձախողման մասին: