02/10/2019 17:06
Ինչու՞ Բելառուսի նախագահն ավելի վաղ մեկնեց Հայաստանից. պարզաբանում է Փաշինյանը (Տեսանյութ)
Քաղաքական առումով ԵԱՏՄ շրջանակներում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով.
«Այս մասշտաբներով այս միջոցառումը մեր կողմից կազմակերպելը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում լինի առավել արդյունավետ», - ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին՝ ինչու՞ Բելառուսի նախագահն ավելի վաղ մեկնեց՝ Փաշինյանն ասաց, որ նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել.
«Կային որոշակի սգո միջոցառումներ, որոնց նա պետք է մասնակցեր, դրա համար էլ ավելի վաղ մեկնեց Հայաստանից», - ասաց Փաշինյանը։