02/10/2019 19:17
Ռոհանին մեկնաբանել է միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի նախագիծը
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձևին, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրել է այդ նախագիծը, ես ասել եմ, որ այդ պլանի ունիվերսալությանը մենք համաձայն ենք, բայց առանձին արտահայտություններին, բնավ, համաձայն չենք, քանի որ դրանք ճիշտ չեն», - ասել է Ռոհանին, որի ելույթը կառավարության նիստում ցուցադրել Է պետական հեռուստատեսությունը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկած նախագիծը հանգում է այն բանին, որ Իրանը չպետք Է ձգտի միջուկային զենք ստանալ, պետք է նպաստի տարածաշրջանի խաղաղությանը և ջրային երթուղիների անվտանգությանը:
Իր հերթին ԱՄՆ-ն պետք Է չեղարկի պատժամիջոցները, ինչից հետո պետք է սկսվի իրանական նավթի վաճառքը, և Իրանը փող կստանա դրա վաճառքից:
Ռոհանին նշել է, որ Իրանը սկզբունքորեն չի ձգտում միջուկային զենք ստանալ, նաև աջակցում է խաղաղության ամրապնդմանը, որի մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանում:
Իրանի նախագահն ավելացրել է, որ նախագահ Մակրոնն այդ նախագիծը ներկայացրել է ոչ միայն իրեն, այլև ամերիկյան կողմին: