02/10/2019 19:32
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 ՀՕՊ համակարգը
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթևս» հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնել է «Известия»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ՀՕՊ համակարգի փորձարկման ընթացքում մի շարք թերություններ են հայտնաբերվել տեխնիկայի աշխատանքում, սակայն հաջողվել է օպերատիվ կերպով լուծել խնդիրները:
Ներկայում փորձարկումներն ավարտված են և համարվում են հաջողված: