02/10/2019 20:12
Նյու Յորքում կենդանաբանական այգու կին այցելուն մտել է առյուծի վանդակը՝ կենդանուն կատաղացնելու համար (Տեսանյութ)
Նյու Յորքի ոստիկանությունը փնտրում է Բրոնքսի կենդանաբանական այգու կին այցելուներից մեկին, որը մտել էր առյուծի վանդակ:
Առյուծի առջև պարող կնոջ մասնակցությամբ տեսանյութն Instagram-ի հիթ է դարձել:
Այգու անհայտ այցելուն արգելապատնեշի վրայով մտել է առյուծի վանդակ և սկսել է ձեռքերը թափահարել և պարել վայրի կենդանու առջև: Վտանգավոր արարքը տեսանկարահանել է @realsobrino օգտատերը: