02/10/2019 11:24
ԱՀԿ-ն անհանգստացած է Սուդանում ժանտախտի շարունակվող տարածումից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Սուդանում ժանտախտի շարունակվող տարածումից: Ինչպես Ժնևում կայացած բրիֆինգում հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը, սեպտեմբերի 8-ից, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին այդ հիվանդության բռնկման մասին, Երկնագույն Նեղոսի և Սեննարի նահանգներում խոլերայով հիվանդացել է 215 մարդ: Հայտնի է ութ մահացածի մասին:
«ԱՀԿ-ն առաղջապահության դաշնային նախարարության, ՄԱԿ-ի գործակալությունների և սուդանցի գործընկերների հետ համատեղ տեղերում աշխատում է հակազդել խոլերային և նախապատրաստվել ժանդախտի հնարավոր դեպքերին ևս վեց նահանգում, որոնք դիտարկվում են որպես ռիսկի ենթակա»,- նշել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը: