02/10/2019 19:04
Ծնվել է երգչուհի Նարե Գրիգորյանի առաջնեկը
Այսօր առավոտյան Երևանում լույս աշխարհ է եկել երգչուհի Նարե Գրիգորյանի և իրավաբան Արամ Շամիլյանի առաջնեկը: Aysor.am-ի հետ զրույցում փոքրիկի մորական պապիկը՝ երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը, տեղեկացրեց՝ նորածինն ու մայրիկն իրենց լավ են զգում:
«Թոռնիկս ԱՄՆ-ի քաղաքացի է, քանի որ իր հայրն է Ամերիկայի քաղաքացի: Հիմա երկուսն էլ իրենց շատ լավ են զգում: Արամը, բնականաբար, այստեղ է, ընտանիքի կողքին, բայց նրա հարազատները Հայաստանում չեն: Սակայն ամեն վայրկյան կապի մեջ են», - ընդգծեց նա:
Նարեի և Արամի առաջնեկը տղա է: Անվան մասին Սամվել Գրիգորյանը ոչինչ չասաց՝ նկատելով, որ չի կարող խոսել այն թեմաներից, որը ծնողների որոշելիքն է: Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ Նարե Գրիգորյանն ասել է, որ իրենց առաջնեկը կրելու է Ժիրայր անունն՝ ի պատիվ հորական պապիկի, մեկտեղ՝ կունենա երկրորդ անուն:
«Դեռևս իրենց հետ անվան մասին չեմ խոսել, բայց, հավանաբար, Ժիրայր անունը կտան: Չէ՞ որ դա Արամի հայրիկի անունն է: Իսկ թե որը կլինի երկրորդ անունը՝ չգիտեմ: Ամեն դեպքում, երեխայի անվան մասին հայտարարելը ծնողների գործն է», - եզրափակեց նա:
Իր ֆեյսբուքյան էջում Նարե Գրիգորյանը որդու լուսանկարն է հրապարակել՝ կից գրելով.
«Շնորհակալ եմ, Տեր Աստված»: