02/10/2019 16:46
«Ռոմեո և Ջուլիետը» կցուցադրվի Վանաձորում
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացվող «Աբելյանական» 3-րդ, հանրապետական և «Թատերական Լոռի»՝ 25-րդ միջազգային փառատոներին:
Այս տարի փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ՝ կարևորելով Թումանյանի մեծագույն ներդրումը հայ մշակույթի մեջ:
Հոկտեմբերի 3-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» (ըստ Ու. Շեքսպիրի պիեսի) ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2018թ.-ի մայիսի 25-ին:
Փառատոնին մասնակցում են ոչ միայն ՀՀ մարզային և երևանյան թատրոնները, այլև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի Իտո Գումի թատրոնը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով:
Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին մատուցվում են առավել նոր, դինամիկ և հագեցած տարբերակով: