03/10/2019 19:35
Իրաքյան լրատվամիջոցները հայտնում են բողոքի ակցիաների ժամանակ առնվազն12 զոհի և 650 վիրավորի մասին
Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում, վիրավորների թիվը հասել է 650-ի: Այդ մասին հայտնել է «Shafaq» գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովին:
«Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 11 ցուցարար և անվտանգության ծառայությունների մի աշխատակից, վիրավորվել է 650 մարդ, այդ թվում՝ 87 ուժային», - գործակալությունը մեջբերել է հանձնաժողովի ղեկավար Ալի ալ Բայաթիի խոսքը:
Նրա տվյալներով՝ բերման Է ենթարկվել 122 մարդ, որոնց մեծամասնությունն արդեն ազատ է արձակված:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել է հինգշաբթի առավոտյան ժամը 5-ից երկրի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին: