03/10/2019 13:23
Մադուրոն հայտարարել է, որ շուտով նախատեսում է այցելել Հյուսիսային Կորեա
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ շուտով կայցելի Հյուսիսային Կորեա:
«Համոզված եղիր, որ ես շատ շուտով կմեկնեմ Հյուսիսային Կորեա, դու արդեն դուռ ես բացել», - ասել է նա՝ Ազգային հիմնադիր ժողովի ղեկավար Դիոսդադո Կաբելոյին:
Ավելի վաղ Կաբելոն այցելել էր ԿԺԴՀ և համաձայնագրեր կնքել տեխնոլոգիայի, արդյունաբերության, պաշտպանության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: