03/10/2019 19:42
Մեխիկոյում հիշատակի երթը վերածվել է ոստիկանության հետ բախումների
Առնվազն 4 անձ է տուժել Մեխիկոյում 1968 թվականի զոհերի հիշատակին նվիրված երթի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով:
«3 անձ վնասվածք է ստացել պայթուցիկ նյութերի պատճառով: Կամավորներից մեկը, որն օգնել է շրջափակման գործողություններում, դեմքի շրջանում վնասվածք է ստացել», - ասել է քաղաքահին հանձնաժողովի ղեկավար Նաշիելի Ռամիրեսը «En Contacto» պարբերականի հետ զրույցում:
Չնայած հիշատակի երթի կազմակերպիչների և իշխանությունների` խաղաղ բողոքի երթ անցկացնելու կոչերին` երթը ծայրահեղական անարխիստների և իրավապահ մարմինների միջև բախման է վերաճել: