03/10/2019 19:14
Պուտինն ու Ալիևը դրական միտում են տեսնում տնտեսական հարաբերություններում (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկուստեք նշվել է, որ դրական միտում կա երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեջ:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակվել են զարգանալ և հաջողությամբ զարգանում են: Առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար», - ասել է Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա նշել է՝ կարծում է, թե այս ուղղությամբ երկրները շարունակում են լավ հեռանկարներ ունենալ: Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել տեղեկությունների փոխանակումն այն մասին, թե ինչպես են ընթանում գործերն այլ ուղղություններով:
Ի պատասխան ՝ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին հանդիպելու հնարավորության համար և ռուս-ադրբեջանական հարաբերություններն անվանել է ռազմավարական գործընկերություն: