03/10/2019 20:13
ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակցին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ սևամորթի սպանության համար
ԱՄՆ-ում դատարանը ոստիկանության աշխատակցուհի Էմբեր Հայգերին դատապարտել է 10 տարվա բանտարկության այն բանից հետո, երբ նա սխալմամբ կրակել էր սևամորթ տղամարդու վրա Դալասում:
Ժամկետը որոշել է ատենակալների ժյուրին։
Նշվում է, որ կինը տուն էր վերադառնում աշխատանքից հետո և սխալմամբ մտել է ուրիշի բնակարան՝ այն շփոթելով իր տան հետ։
Այնտեղ գտնվող տղամարդուն կողոպտչի տեղ դնելով՝ Հայգերը իրեն կցված հաստիքային ատրճանակով կրակել է նրա վրա։
Զոհվածը, որն անզեն էր, 26-ամյա աֆրոամերիկացի Բոթեմ Ջինն էր։