03/10/2019 19:51
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են ծառայել երկրի զինված ուժերում, հայտնել է «Asharq al-Awsat» թերթը:
Հրատարակության հաղորդման համաձայն, այսուհետև կանայք կկարողանան ծառայել բոլոր զորատեսակներում՝ շարքայինից մինչև սերժանտի կոչումով:
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գործողությունների կենտրոնի նախկին ղեկավար Հասան աշ-Շահրին թերթին տված մեկնաբանության մեջ այդ որոշումը համարել է «առաջադիմական քայլ՝ ճիշտ ուղղությամբ»: Նրա տեսակետով՝ զինված ուժերում կանանց համար բացվում են «լայն հնարավորություններ»:
Մինչև վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիան համարվում էր ոչ միայն ամենափակ արաբական երկիրն աշխարհում, այլև ամենապահպանողականը՝ կանանց նկատմամբ: