03/10/2019 20:02
ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչի վթարի հետևանքով
Միացյալ Նահանգներում յոթ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Իշխանությունների տվյալով՝ օդանավում եղել է 13 մարդ՝ տասը ուղևոր և անձնակազմի երեք անդամ: Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Գետնի վրա տուժել Է եւս մեկ մարդ: Ինքնաթիռն արդեն մի քանի րոպե օդում է եղել, երբ օդաչուները հայտնել են անսարքության մասին և թույլտվություն խնդրել՝ վերադառնալ օդանավակայան: ՎայրԷջքի ժամանակ այն կորցրել է կառավարումը և բախվել անգարին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչը կարճ թռիչքներ էր կատարում պատմության և ավիացիայի սիրահարների համար:
Տրանսպորտի անվտանգության հարցերով զբաղվող ազգային խորհուրդը խումբ է ուղարկել ավիաաղետի պատճառները հետաքննելու համար: