03/10/2019 17:54
Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին:
Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:
Հիշեցնենք՝ երբ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը տապալել էր Արսեն Թորոսյանի ասուլիսը, ասուլիսից հետո նախարրաը հայտարարել էր, թե իր դեմ արշավն ուղղորդվում է Արմեն Մուրադյանի կողմից։
Արմեն Մուրադյանն էլ արձագանքել էր Ա. Թորոսյանին՝ հայտարարելով. «Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի»։
Իրադարձություններից հետո ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտարարել էր, որ Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։