04/10/2019 11:04
ԱԺ-ում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությունը
Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվերակությունը: Վերջինս անցկացվում է գաղտնի կարգով:
Քվեարկությունը կտևի մեկ ժամ:
Նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը:
Ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հարցի համար իրավական հիմքեր չի տեսնում: