04/10/2019 12:29
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկությունը:
Նախագծին ընդունվեց:
Քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորից մասնակցել էր 101-ը:
Նախագծին կողմ էր քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:
Հիշեցնենք, որ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը: