04/10/2019 11:43
Սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքը նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը. պատգամավոր
Իլհամ Ալիևի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը կառուցողական չէ և հակամարտության խաղաղ հանգուցալուծում չի ուզում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ղարաբաղն Ադրբեջանն է և վերջ» հայտարարությանը։
Ինչ վերաբերում է սահմանին զոհ և վիրավոր ունենալու հանգամանքին, պատգամավորը շեշտեց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքը, և աշխարհը տեսնում է դա։
«Հայաստանը բանակցային գործընթացը տեսնում է այն տրամաբանությամբ, որը ՀՀ վարչապետը ներկայացրել է ՄԱԿ-ի ամբիոնից», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։