04/10/2019 20:07
Հոնկոնգում բազմաազարանոց բողոքի ակցիաներ են սկսվել՝ դիմակներ կրելու արգելքից հետո
Բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվում Հոնկոնգի տարբեր հատվածներում՝ ցույցերի ընթացքում իշխանությունների որոշմամբ դիմակներ և դեմքը ծածկող այլ իրերի արգելքից հետո:
Ավելի վաղ, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր իշխանությունների կողմից բողոքի ցույցերի և հանրային այլ հավաքների ժամանակ դիմակներ կրելու արգելքի մասին։
Արգելքն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից:
Մի շարք ակտիվիստներ արդեն հայտարարել են, որ կփորձեն դատարանի օգնությամբ հասնել որոշման վերանայմանը: