04/10/2019 19:58
Իրաքում անկարգությունների զոհերի թիվը հասել է 44-ի
Առնվազն 44 մարդ է զոհվել արդեն մի քանի օր Իրաքում շարունակվող անկարգությունների հետևանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմինների և բժշկական ծառայությունների աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհի մասին:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ Մահդին հայտարարել է հինգշաբթի առավոտվա ժամը 5-ից երկրի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ սահմանելու մասին: Պարետային ժամ է մտցվել նաև մի շարք այլ նահանգներում: