04/10/2019 13:42
ՍԴ-ն չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ. Հովհաննես Իգիթյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խոսում է ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ որպես պաշտոնաթող ՀՀԿ-ական, լրագրողների հետ զույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
«Նա մտնում է քաղաքական դաշտ։ Այստեղ ինքը պարտվելու է, որովհետև մի կողմից ասում է, որ ապաքաղաքական մարդ է, մյուս կողմից քաղաքական հայտարարություններ է անում», - ասաց նա։
Հարցին՝ ո՞րն է լինելու ԱԺ-ի հաջորդ քայլը, երբ ՍԴ-ն մերժի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը, պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ գնդակը գտնվում է ՍԴ-ի դաշտում։
«Բոլորս հասկանում ենք, որ այս մարմինը չի աշխատում, էլ չեմ ասում, որ անաչառ չէ», - ասաց Հովհաննես Իգիթյանը։