04/10/2019 17:30
Սահմանային միջադեպերի հետևանքով Մալիի բանակի կորուստներն աճել են
Մալիի բանակ երեք օր առաջ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանին գրոհայինների հետ բախումների հետևանքով կորցրել է 38 մարտիկի, հայտարարել է պաշտպանության նախարար Իբրահիմ Դահիր Դեմբելեն:
Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհի և 60 անհայտ կորածների մասին:
«Ցավոք, այսօր (հինգշաբթի), վերջնական հաշվարկից հետո, մենք հուղարկավորեցինք 38 մարմին», - նախարարի խոսքերն է մեջբերում Agence France Presse- ը:
Երկուշաբթի գրոհայինները հարձակվել են Բուրկինա Ֆասոյի հետ սահմանին մոտ գտնվող Բուլկեսի և Մոնդորո բնակավայրերում տեղակայված երկու ճամբարի վրա: Երեքշաբթի երեկոյան բանակին հաջողվել է վերականգնել Բուլկեսի ճամբարի հսկողությունը և հետ մղել հարձակումը: