04/10/2019 11:24
Մոսկվա-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը երեխայի մահվան պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Մոսկվա-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը սրահում երեխայի մահվան պատճառով արտակարգ վայրէջք է կատարել, հայտնում է «Интерфакс»-ը:
Արտակարգ վայրէջքն իրականացվել է Վոլգոգրադում:
Նշվում է, որ վայրէջքից հետո աղջնակին վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Ենթադրաբար, մահվան պատճառ է դարձել բնածին լուրջ հիվանդությունը:
Հարուցվել է քրեական գործ: