04/10/2019 18:51
Ռուսաստանի չորս քաղաքներում ահաբեկչություններ են կանխվել
2019-ին կանխվել է չորս ահաբեկչություն Ռուսաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Վորոնեժում և Վլադիմիրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Այս տարվա ութ ամիսների ընթացքում կանխվել է ահաբեկչական բնույթի հինգ հանցագործություն՝ Տուլայում, Վլադիմիրում, Տամբովում և Վորոնեժում», - Պատրուշևի խոսքերն է մեջբերում РИА Новости-ին: