04/10/2019 14:13
Ժամկետային զինծառայողների սննդի ապահովումն իրականացնում է 6 ընկերության՝ 7000 մարդու համար. ՀՀ վարչապետ
Զինված ուժերի ժամկետային զինծառայողների սննդի ապահովման համակարգում առկա են էական և շոշափելի փոփոխություններ, որոնք դրական արձագանք են ստացել ինչպես զինվորների, այնպես էլ հանրության շրջանում, Զինված ուժերին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ հոկտեմբերի 4-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է հասկանալ՝ այս հարաբերությունների փոփոխման արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում և այդ փոփոխությունները ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետևություններ են բխում այս ամենից: Կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և մեր այսօրվա հաշվարկներն ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6 ընկերության հետ, որոնք արդեն 7 հազար մարդու ապահովում են սննդով այս համակարգի միջոցով», - ասել է գործադիրի ղեկավարը: