04/10/2019 13:19
Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
«Ռոբերտ Քոչարյանը երեկ է տեղափոխվել բժշկական կենտրոն, անցել է հերթական պլանային բուժզննումն ու կրկին վերադարձել կալանավայր», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը բուժզննում էր անցել նաև սեպտեմբերի 30-ին։