05/10/2019 17:44
Հարձակում՝ «Հայելի» մամուլի ակումբի վրա․ պահանջում են փակել լրատվամիջոցը
Քիչ առաջ 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը, այս մասին գրում է Hraparak.am-ը:
Կայքի հաղորդմամբ՝ նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նման ակցիայի պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։